Give me Sport վիճակագրական ռեսուրսի փորձագետները ներկայացրել են այս պահի դրությամբ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը։
Ցուցակը հիմնված էր երեք գործոնի վրա՝ ակումբային ձեռքբերումներ, հաջողություններ հավաքականում և պոտենցիալ աճ:
Առաջին տեղում կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն է: Երկրորդը Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, լավագույն եռյակն էլ եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։
Լավագույն երիտասարդներ ֆուտբոլիստների տասնյակում են նաև Ֆլորիան Վիրցը («Բայեր»), Քոբի Մայնուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էնդրիկը («Ռեալ»), Խավի Սիմոնսը («Լայպցիգ»), Արդա Գյուլերը («Ռեալ»), Ուորեն Զաիր-Էմերին (ՊՍԺ) և Գավին («Բարսելոնա»):


