Logo

Աշխարհի լավագույն հարձակվողն՝ ըստ Յուրգեն Կլոպի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:12 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ Էրլինգ Հոլանդին համարում է աշխարհի լավագույն հարձակվողը:

«Նա, հնարավոր է, աշխարհի լավագույն հարձակվողն է, այդ պատճառով էլ մենք պետք է անենք այնպես, որ նա շատ գնդակ չստանա: Ամեն դեպքում կփորձենք:

Այնուամենայնիվ, եթե «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում մենք փակենք Հոլանդին, այլ ֆուտբոլիստներ ազատ տարածություն կստանան: Դա չի հեշտացի մեր գործը:

Հոլանդը ֆիզիկական ու տեխնիկական մեծ որակներ ունի: Բոլոր այս հատկանիշները նրան դարձնում է յուրահատուկ հարձակվող»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 22-ամյա նորվեգացին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 20 գոլ:

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» կմրցեն հոկտեմբերի 16-ին «Էնֆիլդում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ