«Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ՊՍԺ-ի ու Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին։
«Գիտեմ, որ ՊՍԺ-ի մարզչի համար հեշտ չէ։ Ես ծանոթ չեմ Նավասին, բայց նա հիանալի դարպասապահ է։ Թիմում երկու հրաշալի դարպասապահ կա, բայց իմ կարծիքով՝ Դոնարուման այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։ Ես խաղացել եմ նրա հետ ու գիտեմ՝ ինչ եմ ասում»,- Իբրահիմովիչի խոսքն է հաղորդում L'Equipe-ը։
Դոնարուման ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել ԵՎՐՈ 2020-ից հետո։ Իտալացի դարպասապահը 5 տարվա պայմանագիր է կնքել, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։