Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
109 կգ քաշային կարգում երկամարտի 416 կգ ցուցանիշով Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Պոկում վարժությունում Սիմոնը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 188 կգ ցուցանիշով, իսկ հրում վարժությունում գրանցեց 228 կգ արդյունք: Երկու վարժություններում էլ Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումները:
Աշխարհի չեմպիոն հռչակվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը: