Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:
Աշխարհի գավաթի առաջին փուլը կանցկացվի փետրվարի 18-24-ը: Երկրորդ փուլը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցի:


