Logo

Աշխարհի գավաթի 6-րդ փուլ. Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ նվաճեց, Վահագն Դավթյանը 7-րդն է

17:32 / 27.04.2025Մարմնամարզություն
null

Արթուր Ավետիսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլի օղակների վարժությունում ոսկե մեդալ նվաճեց:

Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14,466 միավոր: Վահագն Դավթյանը նույն վարժությունում 13,133 միավորով 7-րդն էր:

Ավետիսյանն աշխարհի գավաթի խաղարկության փուլերում իր երկրորդ ոսկին նվաճեց: Նա օղակների ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը, իսկ Դավթյանը երրորդն է:

Քիչ առաջ նժույգ թափերում իր երրորդ ոսկե մեդալն է նվաճել 17-ամյա Համլետ Մանուկյանը` դառնալով աշխարհի բացարձակ գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ