Խորվաթիայի Օսյեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի օղակների վարժությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,066, Արթուր Ավետիսյանը` 14,333 միավոր:
Աշխարհի գավաթի չորրորդ փուլին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: