Հնդկաստանում շարունակվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2624) սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի (վարկանիշ՝ 2689) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2722) սև խաղաքարերով ոչ-ոքի է գրանցել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի (վարկանիշ՝ 2773) հետ:
ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2698) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է գրանցել չինացի գրոսմայստեր Վեյ Իի (վարկանիշ՝ 2754) հետ:
Երկրորդ պարտիաները կանցկացվեն նոյեմբերի 15-ին:


