Logo

Աշխարհի գավաթ. Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը ևս երկրորդ փուլում են

23:28 / 03.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ փուլ են դուրս եկել նաև Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը: Ավելի վաղ առաջին փուլի արգելքը հաղթահարել էին նաև Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի դեմ, Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանին, Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի դեմ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էլ կլինի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնը:

Պայքարն ավարտել է Կարեն Գրիգորյանը: 

Երկրորդ մրցափուլի պարտիաները կկայանան նոյեմբերի 4-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ