Logo

Աշխարհի գավաթ. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

19:19 / 16.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը.

  • Սեմ Շենքլենդ (ԱՄՆ) - Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)
  • Ժավոխիր Սինդարով (Ուզբեկստան) - Խոսե Մարտինես (Մեքսիկա)
  • Նոդիրբեկ Յակուբոև (Ուզբեկստան) - Ալեքսանդր Դոնչենկո (Գերմանիա)
  • Յի Վեյ (Չինաստան) - Արջուն Էրիգայիսի (Հնդկաստան)

Քառորդ եզրափակիչի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 17-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

1/8 եզրափակիչում պայքարն ավարտեցին Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ