Logo

Աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականը ժամանել է Եգիպտոս

13:48 / 26.04.2023Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ կմասնակցի առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Մարզիչներն են Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը, իսկ Հակոբ Սերոբյանը մրցավարների թվում է:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթը մեկնարկել է ապրիլի 25-ին և կավարտվի ապրիլի 30-ին: Մրցաշարը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա