Logo

Աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո)

10:31 / 28.02.2023Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մարտի 1-4-ը կմասնակցի առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։

Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետևյալ կազմով.

Մարզիկներ

  •  Հարություն Մերդինյան
  •  Արթուր Դավթյան
  •  Վահագն Դավթյան
  •  Արթուր Ավետիսյան
  •  Գագիկ Խաչիկյան

Մարզիչներ

  • Սոս Սարգսյան
  • Հայկ Նազարյան

Մրցավար

  • Հակոբ Սերոբյան

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում, որը կայացել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում, աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթել էր հենացատկի վարժությունում, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերում դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում: 

Հակոբ Սերոբյան. «Տղաները գերազանցեցին սպասելիքներս»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ