Logo

Աշխարհի գավաթ. Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակիչում է

21:45 / 16.04.2025• Մարմնամարզություն
null

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։

Մանուկյանը ստացել է 14,666 միավոր և նժույգ թափերի որակավորման փուլում գրավել առաջին տեղը։

Խաչատրյանը նույն մրցաձևում 14,400 միավոր է վաստակել և 6-րդ տեղով անցել է եզրափակիչ։

Արթուր Ավետիսյանը (14,300) և Վահագն Դավթյանը (14,000) դուրս են եկել օղակների եզրափակիչ։

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի որակավորմանը կմասնակցի ապրիլի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ