Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի որակավորման փուլը հաղթահարեցին և եզրափակիչ դուրս եկան Հայաստանի չորս ններկայացուցիչներ:
Նժույգ թափեր վարժությունում 14,466 միավորով առաջին տեղը գրավեց երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը, 14,466 միավորով էլ երկրորդ տեղում հանգրվանեց Մամիկոն Խաչատրյանը:
Օղակների վրա էլ առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Արթուր Ավետիսյանը, երրորդ տեղով` Վահագն Դավթյանը:
Փետրվարի 21-ին հենացատկի որակավորման փուլում ելույթ կունենա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը:
Ֆոտո` ՀՄՖ


