Logo

Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս եկան եզրափակիչ

19:58 / 10.04.2025Մարմնամարզություն
null

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս եկան եզրափակիչ:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակեց 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր:

Քիչ առաջ էլ օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:

Հենացատկում էլ ելույթ կունենա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ