Logo

Աշխարհի գավաթ. Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը երկրորդ փուլում են

11:26 / 03.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը դուրս են եկել երկրորդ փուլ, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մարտիրոսյանն առաջին փուլում 1,5-0,5 հաշվով հաղթել է ՖԻԴԵ-ի վարպետ Սատիրա Դուտա Չահայային (Ինդոնեզիա)։

Գաբրիել Սարգսյանն էլ նույն հաշվով առավելության է հասել Ռանինդու Դիլշան Լիանագեի (Շրի Լանկա, միջազգային վարպետ) դեմ մրցավեճում։

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին փուլում իրենց մրցակցիների դեմ դասական երկու պարտիան էլ ավարտել են ոչ-ոքի արդյունքով։ Նրանք հաղթողին կպարզեն արագ շախմատի թայ-բրեյքում։

Երկրորդ փուլում է նաև Շանթ Սարգսյանը, որը մրցաշարի 50 լավագույն շախմատիստների թվում է։ Նա ազատված էր առաջին փուլից։

Թայ-բրեյքի պարտիաները կկայանան նոյեմբերի 3-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ