Logo

Աշխարհի գավաթ. Եզրափակիչի առաջին պարտիայում հաղթող չեղավ

17:47 / 24.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ավարտվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին պարտիայում չինացի Յի Վեյը (2752 վարկանիշ, 11-րդ համար) և ուզբեկ Ջավոխիր Սինդարովը (2721 վարկանիշ, 25-րդ համար) գրանցեցին ոչ-ոքի։

Շախմատիստները ոչ-ոքի արդյունքին համաձայնեցին 50-րդ քայլից հետո։

Երրորդ տեղի մրցախաղի առաջին պարտիայում Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան, 2681 վարկանիշ, 41-րդ համար) սպիտակ խաղաքարերով հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին (2689, 37-րդ համար)։

Դասական շախմատի երկրորդ պարտիաները կկայանան նոյեմբերի 25-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ