Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալակիր են դարձել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում։
Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ տեղն են գրավել 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում՝ հավաքելով 581 (292/289) միավոր։
Աշխարհի գավաթում 66 երկրի ավելի քան 600 մարզիկներ պայքարել են ատրճանակ (10մ, 25մ), հրացան (10մ, 50մ) և ստենդ (skeet, trap) մրցաձևերում։ Հայաստանի հավաքականը ներկայացված էր 5 մարզիկով և նվաճել է մեկ մեդալ։


