Logo

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Սարգսյանն ավարտեցին մրցելույթը

17:20 / 15.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը դուրս մնացին հետագա պայքարից։

1/8 եզրափակիչի երկրորդ պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 6-րդ համար Արջուն Էրգայիսիին (Հնդկաստան)։

Գաբրիել Սարգսյանը (Հայաստան) երկրորդ պարտիայում սևերով պարտվեց ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին։

Իր պարտիան դեռ չի ավարտել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամուել Սևյանը, որն այժմ մրցում է չինացի Վեյ Յիի դեմ։ Կողմերի առաջին մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ