Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ։
Դավթյանը հենացատկի որակավորման փուլում ստացել է 14,266 միավոր ու երրորդ տեղով շարունակում է պայքարը։
Հիշեցնենք, որ եզրափակիչ են անցել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։


