Logo

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն երրորդ փուլին

21:57 / 18.03.2025Մարմնամարզություն
Պաշտոնական
null

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը և Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը մարտի 18-ից 24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին, հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Գավաթի խաղարկության երկրորդ փուլը կայացել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը հաղթել էր հենացատկ, իսկ Վահագն Դավթյանը` օղակներ մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ