Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս եկավ հենացատկի եզրափակիչ:
Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,850 միավոր:
Ավելի վաղ նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, օղակների վրա` Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:


