Logo

Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը 4-րդն է, Վահագն Դավթյանը՝ 7-րդը (ֆոտո, տեսանյութ)

20:58 / 03.03.2023Մարմնամարզություն
null

Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանին ու Վահագն Դավթյանին չի հաջողվել մեդալակիր դառնալ օղակներ վարժությունում։

Եզրափակիչում Ավետիսյանը հավաքել է 14.733 միավոր և գրավել չորրորդ տեղը, իսկ Դավթյանը 14.466 միավորով 7-րդն էր:

Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը 14,600 միավորով 6-րդն էր:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մարտի 5-ին ուժերը կփորձի հենացատկի վարժության եզրափակիչում։

Հիշեցնենք, որ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, իսկ Վահագն Դավթյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա