Logo

Աշխարհի երրորդ ռակետը չի մասնակցի «Ուիմբլդոնին»

16:35 / 01.07.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան սոցցանցերում հայտնել է, որ չի մասնակցելու «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»։

«Սիրտս կոտրված է, քանի որ այս տարի չեմ կարող մասնակցել «Ուիմբլդոնին»։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի պատրաստ լինեմ մրցաշարին, բայց ուսս չի ենթարկվում ինձ։ Թիմակիցներս ու մարզիչներս ինձ հասկացրին, որ մրցաշարին մասնակցելը միայն բարդացնելու է իրավիճակը։ Այս մրցաշարն ինձ համար մեծ կարևորություն ունի և խոստանում եմ հաջորդ տարի վերադառնալ ավելի ուժեղ»,- գրել է 26-ամյա մարզուհին։

Մրցաշարի հիմնական ցանցում Սաբալենկային փոխարինելու է աշխարհի 101-րդ ռակետ Էրիկա Անդրեևան (Ռուսաստան)։ Բելառուս թենիսիստուհին երբեք չի հաղթել «Ուիմբլդոնում», երկու անգամ հասել է կիսաեզրափակի (2021, 2023):

«Ուիմբլդոնի» կանանց մենախաղի պայքարը կկայանա հուլիսի 1-13-ին։ Մրցաշարի գործող հաղթողը չեխ Մարկետա Վոնդրուշովան է (6-րդ ռակետ), որը նախորդ տարի եզրափակիչում 6-4, 6-4 հաշվով առավելության էր հասել թունիսցի Օնս Ժաբերի (10-րդ ռակետ) նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա