Logo

Աշխարհի երրորդ ռակետը բաց կթողնի Ռոտերդամի մրցաշարը

21:26 / 05.02.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը չի մասնակցի Ռոտերդամում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Ավստրալիայի բաց առաջնությունից հետո մարմինս դեռ այնքան չի վերականգնվել՝ խաղալու և Ռոտերդամի մրցաշարի տիտղոսը պաշտպանելու համար»,- նշել է ռուս թենիսիստը:

Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ում հասել էր եզրափակիչ, որտեղ 5 սեթում պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին:

Հիշեցնենք, որ Մեդվեդևը նախորդ տարի հաղթել էր Ռոտերդամի մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ