Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցախաղի առաջին հատվածը: Անցկացված 6 պարտիաներից հետո աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը 2,5-3.5 հաշվով պարտվում է իր հայրենակից Լեյ Տինցզեին:
Միակ արդյունավետ պարտիան 5-րդն էր, որում սպիտակներով խաղացող Լեյ Տինցզեն հաղթել էր 65-րդ քայլին:
Հուլիսի 15-ին Չունցինում անցկացվելիք 7-րդ պարտիայով կմեկնարկի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի երկրորդ հատվածը: Եթե 12 պարտիաներից հետո հավասար արդյունք գրանցվի, ապա աշխարհի չեմպիոնուհին կորոշվի լրացուցիչ մրցախաղում:
Եզրափակիչ մրցախաղի մրցանակային հիմնադրամը 500 հազար եվրո է, որից 300 հազարը կստանա հաղթողը: Իսկ եթե աշխարհի չեմպիոնուհին որոշվի լրացուցիչ մրցախաղում, ապա նրա պարգևավճարը կկազմի 275 հազար եվրո: