Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» կստորագրեն նոր պայմանագիր: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Մանչեսթեր Սիթիում»: Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: