Logo

Աշխարհի բրոնզե մեդալակիրը կատարել է հարցում՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու նպատակով

23:08 / 02.07.2023Ֆուտբոլ
null

Գերմանական «Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը դիմել է ակումբին՝ Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու խնդրանքով:

Onefootball-ի համաձայն՝ ակումբները բանակցություններ են սկսել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը 100 միլիոն եվրո է պահանջում գործարքի համար:

Հիշեցնենք, որ 2022թ. Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Յոշկո Գվարդիոլը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ