Logo

Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կարող է անցկացվել տարբեր մայրցամաքներում

19:34 / 04.10.2023• Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, իսկ մրցաշարի առաջին երեք խաղերը կկայանան Արգենտինայում, Ուրուգվայում և Պարագվայում, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտայնը:

Մունդիալ 2030-ը կանցկացվի 6 տարբեր երկրում և երեք տարբեր մայրցամաքում: Հյուրընկալող երկրները կստանան ավտոմատ մասնակցության հնարավորություն:

Արգենտինայի հավաքականն առաջին խաղը կանցկացնի Բուենոս Այրեսում, Ուրուգվայը՝ Մոնտեվիդեոյում, իսկ Պարագվայը՝ Ասունսիոնում: Ըստ Օրնշտայնի՝ FIFA-ն նման որոշում է կայացրել, քանի որ 2030 թվականին լրանում է մրցաշարի պատմության 100-րդ տարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ