Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի թիմը կմասնակցի 12 մարզիկով:
Տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը B խմբում ելույթ կունենա դեկտեմբերի 8-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01։30-ին)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կցուցադրվի «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։
ԱԱ-ում կխաղարկվեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։
Հայ ծանրորների ելույթների ժամանակացույցը
Դեկտեմբերի 8
Իզաբելա Յայլյան (59 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01:30
Դեկտեմբերի 11
Վարդան Մանուկյան (89 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00
Անդրանիկ Կարապետյան (89 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04։00
Դեկտեմբերի 12
Հակոբ Մկրտչյան (96 կգ), Դավիթ Հովհաննիսյան (96 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01։30
Դեկտեմբերի 13
Տաթեւ Հակոբյան (76 կգ), Միլենա Խաչատրյան (76 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01։30
Սամվել Գասպարյան (102 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00
Դեկտեմբերի 14
Լիանա Գյուրջյան (81 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00
Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00
Դեկտեմբերի 16
Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ), A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01:30