Աշխարհի առաջին ռակետ, US Open-ի գործող հաղթող, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում 3:6, 2:6 հաշվով պարտվել է Կանադայի ներկայացուցիչ, Ֆելիքս Օժե-Ալյասիմին (9) ու դուրս մնացել պայքարից: Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե:
Եզրափակիչում կանադացին գլխավոր մրցանակի համար կպայքարի Հոլգեր Ռունի (Դանիա) - Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա) զույգի հաղթողի հետ:
Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2135350 եվրո է:
Գործող հաղթողը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է: