Մեքսիկայի Կանկուն քաղաքում ընթացող WTA-ի ամփոփիչ մրցաշարում աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան կրեց առաջին պարտությունը:
Խմբային փուլի 2-րդ տուրում 25-ամյա թենիսիստուհին 4-6, 3-6 հաշվով պարտվեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային, որի համար այս հաղթանակը երկրորդն էր մրցաշարում: Մրցախաղը տևեց 1 ժամ 29 րոպե:
Նույն խմբում առաջին հաղթանակը տարավ աշխարհի 4-րդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան: 24-ամյա թենիսիստուհին 3 սեթում՝ 6-0, 6-7, 7-6 հաշվով հաղթեց հույն Մարիա Սակարիին, որը մրցաշարում կրեց 2-րդ պարտությունը: Մրցախաղը տևեց 2 ժամ 26 րոպե: