Աշխարհի առաջին ռակետ, US Open-ի գործող հաղթող, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով չի մասնակցի Australian Open-ին:
«Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ լավ մարզավիճակում լինելով՝ ոտքի մկանային վնասվածք ստացա: Շատ եմ աշխատել, որ վերադառնամ լավագույն մարզավիճակիս ու պատրաստ լինեմ Australian Open-ին, սակայն ստիպված եմ բաց թողնել մրցաշարը:
Շատ դժվար որոշում է, բայց պետք է լավատես լինել: Կվերականգնվեմ, ու կհանդիպենք 2024թ.-ին»,- գրել է 19-ամյա Ալկարասը սոցցանցերում:
Հունվարի 7-ին հայտնի էր դարձել նաև, որ Ավստրալիայի բաց առաջնությանը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի 7-ակի հաղթող Վինուս Ուիլյամսը:
Australian Open-ը կկայանա հունվարի 16-29-ը:


