Logo

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվեց 3 ամսով

13:54 / 15.02.2025Թենիս
Պաշտոնական
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով, հայտնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պաշտոնական կայքը։

Իտալացի թենիսիստի որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից և կտևի մինչև մայիսի 4-ը` 23:59-ը։ Սիները կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսին»։ Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի մայիսի 19-ին։

23-ամյա թենիսիստը նախորդ տարի մարտին Ինդիան Ուելսի ATP-1000 շարքի մրցաշարի ընթացքում երկու անգամ դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստերոյիդ կլոստեբոլ։ Օգոստոսին Թենիսում արդարության հաստատման միջգային գործակալությունն (ITIA) այդ հարցում անմեղ էր ճանաչել Սիներին։ Կազմակերպությունը կատարվածը որակել էր որպես «անփութության հետևանք»։

Այդուհանդերձ, նոյեմբերին WADA-ն Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) բողոքարկել էր ITIA-ի որոշումը, ինչից հետո իրավունք էր ստացել որակազրկելու Յանիկ Սիենրին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ