Logo

Աշխարհի առաջին ռակետ Սիները վստահ հաղթանակով դուրս եկավ Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ

01:04 / 17.11.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ Թուրինում ավարտվող ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Իտալացին կիսաեզրափակիչում 6-1, 6-2 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Սիները նորվեգացուն հաղթեց 1 ժամ 9 րոպեում:

Սիները նոյեմբերի 17-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ, որը կիսաեզրափակիչում 6-3, 3-6, 7-6 հաշվով հաղթել է երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին:

Եզրափակիչ մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին և կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ