Հանրահայտ Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների տասնյակը:
Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որի արժեքը գնահատվում է 6,07 միլիարդ եվրո: Երկրորդ տեղը զբաղեցրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (6 միլիարդ եվրո)։ Երրորդը կատալոնական «Բարսելոնան» է (5,51 միլիարդ եվրո), չորրորդը՝ անգլիական «Լիվերպուլը» (5,29 միլիարդ եվրո), 5-րդը՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (4,99 միլիարդ եվրո)։
Աշխարհի ամենաթանկարժեք ակումբների թոփ-10-ում են նաև Մյունխենի «Բավարիան» (4,86 միլիարդ եվրո), Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն (4,21 միլիարդ եվրո), Լոնդոնի «Չելսին» (3,1 միլիարդ եվրո), «Տոտենհեմը» (2,8 միլիարդ եվրո) և «Արսենալը» (2,26 միլիարդ եվրո):