Logo

Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը ստորագրել է նոր պայմանագիր

18:33 / 11.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստ, ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան մեկ տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիվեյրենշեի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

56-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի կարիերայի 39-րդ մրցաշրջանը: Միուրան այս տարվա փետրվարից վարձավճարով էր խաղում «Օլիվեյրենշեի» կազմում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր ճապոնական «Յոկոհամային»:

Ավարտված մրցաշրջանում ճապոնացին երեք հանդիպման էր մասնակցել պորտուգալական ակումբի կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 26 րոպե:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ