Logo

Աշխարհի ակումբային առաջնություն. Խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

19:46 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2025 թ. աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։

Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ֆլամենգո», «Պալմեյրաս», «Ֆլումինենսե» (բոլորը` Բրազիլիա), «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)։

Երկրորդ զամբյուղ. «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ինտեր», «Յուվենտուս» (երկուսն էլ` Իտալիա), «Պորտու», «Բենֆիկա» (երկուսն էլ` Պորտուգալիա), «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)։

Երրորդ զամբյուղ. «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա), «Ուլսան» (Հարավային Կորեա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Վիդադ» (Մարոկկո), «Մոնտերեյ», «Լեոն» (երկուսն էլ` Մեքսիկա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա)։

Չորրորդ զամբյուղ. «Ուրավա» (Ճապոնիա), «Ալ Աին» (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Էսպերանս» (Թունիս), «Մամելոդի Սանդաունս» (Հարավաֆրիկյան Հանրապետություն), «Պաչուկա» (Մեքսիկա), «Սիեթլ Սաունդերս», «Ինտեր Մայամի» (երկուսն էլ` ԱՄՆ), «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)։

Վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին Մայամիում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Վիճակահանության ժամանակ նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող հայտնվել միևնույն խմբում։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, մասնակիցները բաժանվելու են 8 խմբի։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։

Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում 2025 թ. հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա