2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը:
Վիճակահանությունը կանցկացվի Մայամիում (ԱՄՆ) և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։
Առաջին անգամ աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով, ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում: