Սաուդյան Արաբիայում կայացել է ֆուտբոլի 2023թ․ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» նախնական փուլում կմրցի նորզելանդական «Օքլենդ Սիթիի» հետ։ Այդ դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կխաղա Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» հետ։
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն մեքսիկական «Լեոնը» և ճապոնական «Ուրավա Ռեդսը»։
Կիսաեզրափակիչից պայքարը կսկսեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Լիբերտադորեսի գավաթի այս մրցաշրջանի հաղթողը։ Անգլիայի չեմպիոնի մրցակիցը կլինի «Լեոն» - «Ուրավա Ռեդս» զույգի հաղթողը։
Ակումբային ԱԱ-ն կկայանա Սաուդյան Արաբիայում և կմեկնարկի դեկտեմբերին։