ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը:
32 մասնակից ունեցող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիարդ դոլար է: Չեմպիոն դարձած թիմը կարող է ստանալ մինչև 125 միլիոն դոլար:
1 միլիարդից 525 միլիոնը բաշխելու են մասնակցության համար, իսկ 475 միլիոնը մրցանակային ֆոնդն է:
Եվրոպական թիմերն ամենաշատ պարգևավճարներն են ստանալու մասնակցության համար:
ՖԻՖԱ-ն ստացված եկամտից 250 միլիոն դոլարը մտադիր է ներդնել՝ ամբողջ աշխարհում ակումբային ֆուտբոլի զարգացման համար: