Logo

Աշխարհի ակումբային առաջնության անցկացման վայրն ու ժամանակացույցը

20:34 / 26.06.2023Ֆուտբոլ
ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն

2023թ. ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 12-22-ը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի պատվիրակության՝ արաբական երկիր այցից հետո:

Այս տարի ակումբային ԱԱ-ում Եվրոպան կներկայացնի Չեմպիոնների լիգայի հաղթող անգլիական «Մանչեսթեր Սիթին», Ասիան՝ ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», կմասնակցեն նաև Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին», մեքսիկական «Լեոնը», նորզելանդական «Օքլենդ Սիթին» ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը», իսկ Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը Մադրիդի «Ռեալն» է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ