Logo

Աշխարհի ակումբային առաջնության անցկացման վայրն ու մասնակիցները

15:17 / 16.12.2022• Այլ մրցաշարեր
null

Ֆուտբոլի 2023թ․ աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա Մարոկկոյում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարը, որին կմասնակցեն 6 մայրցամաքների կոնֆեդերացիաների լավագույն ակումբները, ինչպես նաև Մարոկկոյի չեմպիոնը, կանցկացվի 2023 թվականի փետրվարի 1-11-ը:

Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցեն Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), «Ֆլամենգոն» (Բրազիլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա), «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ) և «Վիդադը» (Մարոկկո):

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ