Աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրը նվաճեց Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում կայացած ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը:
Ավստրալացին եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային: Մրցախաղը տևեց 1 ժամ 31 րոպե:
Դե Մինաուրը ATP-ի մրցաշարերում 9-րդ տիտղոսը նվաճեց, երկրորդը՝ 2024 թվականին: