Հայտնի են դարձել Հռոմի «Մասթերսի» մասնակիցների անունները, հաղորդում է մրցաշարի կայքը:
Տարվա 5-րդ «Մասթերսին» հայտավորվել են ամենաբարձր վարկանիշ ունեցող 78 թենիսիստները:
Նրանց թվում է նաև աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները, որի 3-ամսյա որակազրկումն ավարտվելու է այդ մրցաշարի մեկնարկի օրը՝ մայիսի 5-ին:
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։