Աշխարհի 7-րդ ռակետ Ցինվեն Չժենը դարձել է Տոկիոյի WTA-500 շարքի մրցաշարի հաղթող:
Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած մրցաշարի եզրափակիչում 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթողը երկու սեթում 7-6, 6-3 հաշվով առավելության է հասել ամերիկուհի Սոֆիա Քենինի նկատմամբ: Չինուհին աշխարհի 155-րդ ռակետին հաղթել է 2 ժամ 27 րոպեում: