Logo

Աշխարհի 50-րդ ռակետը` Բազելի մրցաշարի հաղթող

00:27 / 28.10.2024Թենիս
null

Աշխարհի 50-րդ ռակետ Ջովանի Մպեշի-Պերիկարը դարձել է Բազելի ATP-500 շարքի մրցաշարի հաղթող։

Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակիչում ֆրանսիացի թենիսիստը 6-4, 7-6 (7-4) հաշվով հաղթել է Բեն Շելթոնին (ԱՄՆ, 23-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 28 րոպե։

21-ամյա Մպեշի-Պերիկարը կարիերայում առաջին անգամ է նվաճել ATP-500 շարքի մրցաշարի տիտղոս և թենիսիստների դասակարգման աղյուսակի թարմացումից հետո կբարձրանա 31-րդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ