ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան դարձել է Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի հաղթող։
Աշխարհի 41-րդ ռակետը Կատարի մայրաքաղաքում կայացած մրցաշարի եզրափակիչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ելենա Օստապենկոյին (Լատվիա, 37-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։
23-ամյա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ է նվաճել «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս։ WTA դասակարգման աղյուսակում նա վաստակել է 1000 միավոր և հերթական թարմացումից հետո առաջին անգամ կբարձրանա 18-րդ տեղ։ Օստապենիոն էլ 530 միավոր է վաստակել և կլինի 26-րդը։