Չեխ թենիսիստուհի Բարբորա Կրեյչիկովան դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի հաղթող:
Աշխարհի 32-րդ ռակետը եզրափակիչում երեք սեթում 6-2, 2-6, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալուհի Յասմին Պաոլինիին: Մրցախաղը տևեց 1 ժամ 56 րոպե:
Կրեյչիկովայի համար «Մեծ սաղավարտի» երկրորդ տիտղոսն է, 2021 թվականին հաղթել էր նաև «Ռոլան Գարոսում»:
Ի դեպ, Պաոլինին «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ պարտվեց եզրափակիչում, «Ռոլան Գարոսի» վճռորոշ մրցախաղում էլ պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին:


