Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը տղեգ վարքով է առանձնացել Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվելուց հետո:
Ռուս թենիսիստը հանդերձարան ուղևորվելիս միջնամատ է ցույց տվել երկրպագուներին, որոնք սուլել էին իրեն:
Այդ մրցախաղում Մեդվեդևը 3 սեթում պարտվել էր աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Մրցախաղի ընթացքում Ռուսաստանի ներկայացուցիչը մի քանի անգամ մրցավարին բողոքել է, որ երկրպագուները խաղարկման ժամանակ չեն պահպանում լռություն:
Դիմիտրովի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը։ Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։
“¿🖕? No. Estaba mirando mi uña. ¿Por qué le haría eso al hermoso público parisino?”
— Marcelo Burgos (@marceloburgosf) November 1, 2023
Simplemente, Daniil Medvedev.
pic.twitter.com/RgB0EWbQWl https://t.co/8B6MHTsLtZ
Middle finger from Daniil Medvedev while leaving the court? 😬
— We Are Tennis (@WeAreTennis) November 1, 2023
(🎥 @TennisTV)pic.twitter.com/LwAdg2Z7xZ